Ընկերությունները գործարքներ կնքելիս սկսել են օգտագործել արհեստական ինտելեկտ
Նմանատիպ
Ընկերությունները գործարքներ կնքելիս սկսել են օգտագործել արհեստական ինտելեկտը տվյալների ստուգման և իրավական փորձաքննության համար։ Ինչպես փոխանցում է Forbes-ը, այս մսաին վկայում են Bain & Co-ի հարցման արդյունքները:
Խորհրդատվական ընկերության տվյալներով՝ հարցվածների 80% – ը նախատեսում է առաջիկա երեք տարիներին որոշումներ կայացնելիս կիրառել արհեստական ինտելեկտը:
Ընդ որում, ընկերությունների միաձուլումների և ձեռքբերումների գծով հարցված մասնագետների 16 տոկոսը հայտարարել է, որ նախկինում գործարքներ կնքելիս օգտագործել է արհեստական ինտելեկտը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 300 մարդ:
Գործարքների մասնակիցները դիմում են արհեստական ինտելեկտին և գեներացնող ԱԻ գործիքներին՝ տվյալներ ստանալու, օբյեկտներ ընտրելու և համապարփակ իրավական փորձաքննություն անցկացնելու համար, ասվում է Bain & Co-ի զեկույցում: Ըստ ընկերության փոխնախագահ և զեկույցի համահեղինակ Սյուզան Կումարի, և՛ գնորդները, և՛ վաճառողները, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն գեներացնող ԱԻ կամ ինքնուսուցման մոդելներ, որոնք կարող են առաջացնել տեքստեր, պատկերներ և այլն, նշում է պարբերականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում