«Ժամանակ». Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետը դեմ չէ մարզպետ նշանակվելուն

Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը չի հրաժարվի մարզպետի պաշտոնից եթե նրան կուսակցությունից առաջարկվի այդ պաշտոնը:

«Գիտեք ես կուսակցական մարդ եմ, հետևաբար, կուսակցությունը, կուսակցական մարդիկ ոնց ասեն, ոնց որոշեն՝ այդպես էլ կվարվեմ: Եթե որոշեն, որ պետք է մարզպետ նշանակվեմ, ուրեմն կնշանակվեմ»,-«Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ դեռևս նման առաջարկ չի արվել իրեն:

Անդրադառնալով Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի աշխատանքին՝ Սարգսյանը դժվարացել է որևէ բան ասել:

«Կառավարությունն է նրա աշխատանքի գնահատողը, բայց ընդհանուր առմամբ՝ մենք նորմալ աշխատել ենք իրար հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում