Իսրայելական բանակը խոստովանել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելները հեղեղել են ջրով
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ ջրով ողողում է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքները Գազայի հատվածում։
«Պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը նոր հնարավորություններ է ներկայացրել Գազայի հատվածում ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքները չեզոքացնելու համար՝ մեծ քանակությամբ ջուր մղելով թունելներ», – ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ այդ աշխատանքների համար օգտագործվում է պոմպերի և խողովակների համակարգ և ինժեներական մշակումների մի ամբողջ շարք։ Նշվում է, որ ոչ ամեն թունել կամ լիսեռ է հարմար այս մեթոդի կիրառման համար:
Ահաբեկչական ենթակառուցվածքները հեղեղելիս զինվորականները ուշադիր ուսումնասիրում են հողի և ջրային համակարգերի հատկությունները յուրաքանչյուր կոնկրետ տարածքում՝ համոզվելու համար, որ ստորերկրյա ջրերին որևէ վնաս չի պատճառվել, ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Այս գործիքը Իսրայելի պաշտպանության բանակի և Իսրայելի անվտանգության ծառայությունների կողմից վերջին տարիներին մշակված մի շարք հնարավորություններից մեկն է՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքները թիրախավորելու համար», – հավելել է մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում