Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Զատուլին
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղում իսկապես Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է տեղի ունեցել՝ «աշխարհում, միջազգային կազմակերպություններում ով էլ ինչ էլ որ ասի». այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ «էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է իր տները այն հողում, որն իր հայրենիքն է», – հավելել է Զատուլինը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածն Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ:
«Ցանկալի կլիներ, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե Երևանի համար հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ը կամ որևէ այլ) կողմից որևէ փաստաթուղթ, հայտարարություն, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», – ճեպազրույցի ժամանակ ասել էր Զախարովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում