Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպում նախատեսված չէ
Նմանատիպ
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա-Իրան ձևաչափով բարձր մակարդակի հանդիպում դեռ չի նախատեսվում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ, կողմերը դեռ չեն սկսել դրա համաձայնեցումը, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:
«Առայժմ նման հանդիպում չի նախատեսվում», – ասել է աղբյուրը:
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարներն առաջին հանդիպումն անցկացրել են Մոսկվայում 2023թ․-ի մայիսի 10-ին: Համաձայն հանդիպման արդյունքների՝ նախարարները կարգադրել են պատրաստել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ։
Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Լավրենտևը, Մոսկվան Անկարային և Դամասկոսին է փոխանցել կարգավորման ճանապարհային քարտեզի իր նախագիծը՝ նշելով, որ նրանք կարող են ճշգրտումներ կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում