Samsung Electronics-ի շահույթը 2023 թվականին նվազել է գրեթե չորս անգամ
Նմանատիպ
Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ի զուտ շահույթը, որը բաժին է ընկնում բաժնետերերին, անցյալ տարի կրճատվել է գրեթե 3,8 անգամ՝ մինչև 14,473 տրիլիոն վոն (մոտ 10,9 մլրդ դոլար)։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշված է ընկերության հաղորդագրությունում:
Հաշվետու ժամանակահատվածում եկամուտները նվազել են 14,3% – ով՝ հասնելով 258,936 տրիլիոն վոն (194,8 միլիարդ դոլար), իսկ գործառնական շահույթը կազմել է 6,567 տրիլիոն վոն (4,9 միլիարդ դոլար), ինչը 6,6 անգամ ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընկերության զուտ շահույթը չորրորդ եռամսյակում նվազել է 3,9 անգամ՝ հասնելով 6,024 տրիլիոն վոն (4,5 միլիարդ դոլար), եկամուտները նվազել են 3,8 տոկոսով և կազմել 67,78 տրիլիոն վոն (51 միլիարդ դոլար): Գործառնական եկամուտը հասել է 2,825 տրիլիոն վոն (2,1 միլիարդ դոլար)՝ մեկ տարվա վաղեմության համանման ցուցանիշի համեմատ նվազելով 34,4 տոկոսով, հայտնում են ընկերությունից:
Նշվում է նաև, որ Samsung Electronics-ի բաժնետոմսերը Սեուլում կայացած աճուրդում էժանացել են 1,5 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում