Ֆրանսիացի ֆերմերները նոր արշավ են սկսել դեպի Փարիզ

Ֆրանսիացի ֆերմերները նոր արշավ են սկսել դեպի Փարիզ

Ֆրանսիացի ֆերմերները, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ բողոքի ցույցեր են իրականացնում, մոտենում են Փարիզին և խոշորագույն Ռանժիս մեծածախ շուկային՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի «պաշարումը» շարունակելու համար։ Այս մասին հայտնել է BFMTV  հեռուստաալիքը:

«Տրակտորները մոտենում են մայրաքաղաքին։ Ցույցերի սկսվելուց գրեթե երկու շաբաթ անց զայրացած ֆերմերները Փարիզից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են: Ազգային ժողովում Ֆրանսիայի նոր վարչապետ Գաբրիել Աթալի ելույթը որևէ արձագանք չի գտել, Փարիզի տարածաշրջանում և ամբողջ երկրում մի շարք ավտոմայրուղիներ նախկինի պես փակ են»,-նշել է հեռուստաալիքը։

Նախօրեին Աթալը ելույթ է ունեցել խորհրդարանում՝ ֆերմերների պահանջների վերաբերյալ որևէ կոնկրետ լուծում չառաջարկելով։ Նա հայտարարել է, որ կա և պետք է լինի ֆրանսիական գյուղատնտեսական բացառություն, բայց չի մանրամասնել, թե դա ինչ է նշանակում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի ցույցերը տեղի են ունենում երկրի 40-50 կետերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում