Ադրբեջանում հերքում են «խավիարային դիվանագիտության» հերթական սկանդալի իսկությունը
Նմանատիպ
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական մամուլում տեղ գտավ սկանդալային մի հրապարակում, որտեղ Landmark բիզնես կենտրոնի աշխատակիցները, ուր տեղակայված է նաև ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակը, նկարել են Բաքվում ԵԱՀԿ նոր համակարգող Ալեքսիս Շահտախտինսկու շնորհավորական բացիկը:
Նկարից պարզ է դառնում, որ Շահտախտինսկուն իր ծանոթներից մեկը շնորհավորական բացիկի հետ մեկտեղ նվիրել է նաև ադրբեջանական սև խավիար:
«Սիրելի Ալեքս, շնորհավորում եմ: Գիտեմ, որ դուք շատ եք սիրում սև խավիար: Այդ պատճառով էլ հուսով եմ, որ իմ նվերը ձեզ դուր կգա», – գրված է բացիկի մեջ, որին ամրակցված է նաև Ադրբեջանում սև խավիարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների մեկի նշանը:
Նման շռայլ նվերի հեղինակը հայտնի չէր: Սակայն անկախ ամեն ինչից սա հանգեցնում է խավիարային դիվանագիտության սկանդալին, երբ եվրոպացի պաշտոնայներին մեղադրում էին ադրբեջանական կողմից ճոխ նվերներ, այդ թվում նաև սև խավիար ստանալու մեջ;
Եվ ահա գրեթե մեկ ամսին անց բիզնես կենտրոնը որոշել է պաշտոնապես պատասխանել այդ հրապարակումներին:
Բիզնես կենտրոնում կարծում են, որ նամակը, ֆոտոն և մեկնաբանությունը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, սակայն հարվածում են բիզնես կենտրոնի հեղինակությանը:
«Landmark-ի աշխատակիցները նման հնաարավորություն չունեն նկարելու ինչ-որ նամակների պատճենները, որոնք եկել են մեր հյուրերեի, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների անունով:
Այդ պատճառով էլ նրանք չէին կարող մամուլին նման կեղծ տեղեկատվություն տրամադրել: Դա անճշտություն է, որը կաորղ է վատ անդրադառնալ համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա»,- նշվում է բիզնես-կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում