Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է «Անահիտ դիցուհու» արձանը

Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է «Անահիտ դիցուհու» արձանը

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

««Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ՝ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը»,- ասվում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ համաձայն Բրիտանական թանգարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքի, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերվել է 1872 թ.-ին ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Սադակ քաղաքում: Աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետև Իտալիա, որտեղ այն գնել է Ալեսանդրո Կաստելանին, ով և ավելի ուշ փոխանցել է Անահիտի բրոնզաձույլ գլուխը Բրիտանական թանգարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում