Վաշինգտոնը սառեցրել Է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների գործակալության ֆինանսավորումը
Նմանատիպ
ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության ֆինանսավորումը, այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ գործակալության որոշ աշխատակիցներ անդակացում են ՀԱՄԱՍ արմատական շարժմանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականը գրում է, որ անցած շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազզարինին կանչվել է Իսրայելի ԱԳՆ, որտեղ նրան տվյալներ են տրամադրել 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումներին կազմակերպության 12 աշխատակիցների հնարավոր մասնակցության մասին։
Իսրայելցի դիվանագետները պնդել են, որ ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աշխատակիցները ներգրավված են եղել նաև մարդկանց առևանգման և զենքի տեղափոխման մեջ:
Իսրայելը Լազզարինիին ոչ մի գրավոր ապացույց չի տրամադրել, սակայն կազմակերպության ղեկավարը հավատով է ընդունել ներկայացված բոլոր տեղեկությունները: Դրանից հետո Լազզարինին անմիջապես որոշել է աշխատանքից ազատել 9 աշխատակիցների, որոնք ենթադրաբար կապեր են ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ, նշում է պարբերականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում