ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա. ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց օրակարգում չկա. ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։

Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։

«Փաստաթղթերը, որոնք ընդունվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նիստում, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ ուսումնասիրվում են Երևանի կողմից: Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ հայկական կողմը համաձայնություն է տվել, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չկա»,- ասել է Վասիլևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում