Վրացական համարներով մեքենաների մաքսային ձևակերպման համար կփոխհատուցվի ևս 5 մլն դրամ
Նմանատիպ
ՀՀ իշխանությունները վրացական համարներով 2648 մեքենայի մաքսային ձևակերպման համար ընդհանուր առմամբ կփոխհատուցի 7,532.7 մլն դրամ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար 40%-ի, ավելի հին մեքենաների համար` 70%-ի չափով։
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցումներն իրականացրել է մինչև 2023 թ–ի դեկտեմբերի 27–ը ներառյալ կատարված գործարքների մասով:
2023 թ դեկտեմբերի 28-ի, 29-ի և 30-ի փոխհատուցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2024 թ պետական բյուջեով նախատեսել շուրջ 515.6 մլն դրամ:
Մինչ այս պահը փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում