Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները համագործակցության ծրագիր են ստորագրել
Նմանատիպ
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունները 2024 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ բանակցությունները կայացել են Բաքվում:
Քննարկվել է Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:
Արդյունքում Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի վաղ Սերբիան Ադրբեջանին 48 Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանք է վաճառել՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում