ԱՄՆ-ն մտադիր է հարվածել Իրաքում և Սիրիայում գտնվող Իրանի օբյեկտներին
02/02/2024 10:40

Նմանատիպ
ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Իրաքի և Սիրայի տարածքում Իրանի օբյեկտներին և զինվորականներին հարված հասցնելու ծրագիրն ի պատասխան Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներից մեկի վրա վերջերս իրականացրած աղմկահարրույց հարձակման։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Աղբյուրի տվյալներով՝ հարվածները նախատեսվում է հասցնել մի քանի օրվա ընթացքում, և դրանց թիրախը լինելու են արաբական երկու երկրների տարածքներում գտնվող Իրանի օբյեկտներն ու զինծառայողները։
Աղբյուրի խոսքով՝ գրոհների իրականացման ժամանակ որոշիչ գործոն են հանդիսանալու եղանակային պայմանները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում