Թուրքական որոշ բանկեր փակել են ռուսական ընկերությունների հաշիվները
Նմանատիպ
Թուրքիայի մի շարք մասնավոր բանկեր փակել են ռուսական ընկերությունների հաշիվները, ինչը պայմանավորված է պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ-ի աննախադեպ ճնշումներով, RIA Novosti-ին հայտնել է երկրի բանկային հատվածի աղբյուրը։
Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացրել պահանջները Ռուսաստանից այն անհատների համար, ովքեր մտադիր են քարտ ստանալ, հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի հետ բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին, ֆինանսական խորհրդատուներին և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին:
Թերթի զրուցակիցներից մեկը նշել է, որ թուրքական բանկերը ռուսական ընկերությունների համար հաշիվներ են փակել դեռևս 2022 թվականին, սակայն այն ժամանակ խոսքը պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների մասին էր։ Այժմ այլ ընկերությունների հետ հարաբերությունները դադարեցվում են։
«Այո, կան նման օրինակներ (հաշիվների փակման), դա պայմանավորված է ԱՄՆ ճնշման, աննախադեպ ճնշումներով», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում