Apple-ը 2024-ի առաջին ֆինանսական եռամսյակում ունեցել է 119,6 մլրդ դոլար եկամուտ
02/02/2024 17:00
Նմանատիպ
Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է 2024 թվականի առաջին ֆինանսական եռամսյակի արդյունքները։ Ընկերության հաշվետվության համաձայն՝ եկամուտը կազմել է մոտ 119,6 մլրդ դոլար (+2% 2023 թվականի համեմատ)։
Բացի այդ, ընկերությունն ունեցել է 40 միլիարդ դոլարի գործառնական շահույթ (OCF) և 27 միլիարդ դոլար վերադարձրել բաժնետերերին: Apple-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է նաև մեկ արժեթղթի դիմաց 0,24 դոլար շահաբաժնի վճարման մասին:
Շահույթի աճին նպաստել են iPhone-ի վաճառքի ցուցանիշները և ծառայությունների ոլորտում ռեկորդային եկամուտները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում