Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը. ՄԱԳԱՏԷ

Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը. ՄԱԳԱՏԷ

Իրանը նվազեցնում է հարստացված ուրանի արտադրության տեմպերը, ինչը հավանաբար կհանգեցնի ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացմանը, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին New York Times-ին տված հարցազրույցում։

Նշվում է, որ արտադրության աճը, որը սկսվել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից անմիջապես հետո, «կարծես թե նվազել է»։

«Կա նվազում: Իրանը  դեռ ուրան է արտադրում, բայց ավելի դանդաղ», – ասել է Գրոսին թերթին:

Ինչպես նշում է New York Times-ը, արտադրության դանդաղումը վկայում է այն մասին, որ Իրանը կարող է ձգտել թուլացնել «իր առճակատումը» Միացյալ Նահանգների հետ: Ըստ թերթի՝ Իրանը կարող է մտահոգվել, որ միջուկային հարստացման իր ծրագիրը կարող է դառնալ «խոշոր ռազմական թիրախ» ԱՄՆ-ի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում