Apple-ն աշխարհում ամենաթանկ ապրանքանիշն է
Նմանատիպ
Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշն, իսկ նախորդ տարվա առաջատար Amazon-ն իջել է միանգամից չորրորդ հորիզոնական: Այս մասին ասվում է Brand Finance Global 500 ամենամյա զեկույցում:
Apple-ի արժեքը մեկ տարում կտրուկ աճել է 74%-ով՝ հասնելով 516.6 միլիարդ դոլարի, իսկ Amazon-ինն աճել է ընդամենը 3.2%-ով՝ հասնելով 308.9 միլիարդ դոլարի։
Նախորդ տարվա չորրորդ հորիզոնականից երկրորդ է բարձրացել Microsoft-ը՝ աճելով 78%՝ մինչև 340.4 միլիարդ դոլար: Իսկ Google-ը մնացել է անփոփոխ դիրքում՝ երրորդ հորիզոնականումէ գրանցելով 18.5% աճ՝ մինչև 333.4 միլիարդ դոլար:
Հաջորդիվ Samsung ու Walmart ապրանքանիշերն են, որոնք նախորդ տարվա համեմատ փոխատեղվել են: Samsung-ի արժեքը նվազել է 0.3%-ով` մինչև 99.4 միլիարդ դոլար, Walmart-ինը՝ 15%-ով` մինչև 96.8 միլիարդ դոլար։
Տասներորդից յոթերորդ հորիզոնական է բարձրացել TikTok-ը, տասնչորսերորդից ութերորդ է բարձրացել Facebook-ը: Տասնմեկերորդից իններորդ հորիզոնականում է հայտնվել Deutsche Telekom-ը: Այս ապրանքնաիշերը չինական ICBC բանկին նախորդ տարվա յոթերորդ տեղից մղել են տասներորդ, իսկ Verizon-ին` ութերորդի տեղից դուրս թողել ամենաթանկարժեք ապրանքանիշերի տասնյակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում