Tesla-ն հայտնել է իր պատմության մեջ մեքենաների ամենախոշոր հետկանչի մասին
02/02/2024 19:30
Նմանատիպ
Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչում 2,2 միլիոն էլեկտրական ավտոմեքենա՝ նախազգուշացնող լույսերի վրա չափազանց փոքր տառատեսակի պատճառով: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, հայտնել է ԱՄՆ ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը:
Սա Tesla-ի պատմության մեջ ամենախոշոր հետկանչն է։
«Նախազգուշացնող լույսերի տառատեսակը, որը չափազանց փոքր է, կարող է դժվարացնել անվտանգության հետ կապված կարևոր տեղեկատվության ընթերցումը՝ մեծացնելով վթարի վտանգը»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում