Դավութօղլուն ազգությամբ հային նշանակել է իր գլխավոր խորհրդական

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր գլխավոր խորհրդականին նշանակել է ազգությամբ հայ լրագրող Էթեն Մախչուբյանին: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ը,Դավութօղլուն Մախչուպյանի հետ ծանոթ է դեռ վաղուց:

Նշվում է, որ նրանք հաճախ էին հանդիպում, երբ Դավութօղլուն դեռևս արտգործնախարար էր:

Մախչուպյանը նշել է, որ կաջակցի Թուրքիայի վարչապետին դեմոկրատացման, պետություն-հասարակություն կապի ամրապնդման և այն փոքրամասնությունների հարցերով, որոնցով ինքը զբաղվում է:

Մախչուպյանն առաջին ոչ իսլամադավանն է, որը զբաղեցնում է Թուրքիայի վարչապետի կամ նախագահի խորհրդականի պաշտոնը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ 2007–2010 թթ., եղել է Թուրքիայում լույս ընծայվող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիրը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում