Պուտինի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ հարաբերություններ են ու Ուկրաինայի հարցը. Պեսկով
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգի տեսանկյունից շատ հագեցած է: «Օրակարգում առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են և մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,-նշել Է Կրեմլի խոսնակը:
«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որն այս առումով բավական սկզբունքային և ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել և շարունակում է մեզ հետ առևտրատնտեսական համագործակցություն կառուցել», – ընդգծել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ առաջիկայում կհայտարարի ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում