Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կատարած անձը դատապարտվել է մահապատժի

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կատարած անձը դատապարտվել է մահապատժի

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում կատարած անձը դատապարտվել է մահապատժի: Այս մասին ասվում է Իրանի արդարադատության նախարարության տեղեկատվության մեջ։

Նշենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացրած անձի քրեական գործով դատական նիստ է տեղի ունեցել։ Դատական նիստը կայացել է մեղադրյալի և նրա պաշտպանների մասնակցությամբ։ Դատական նիստին ներկա էին նաև Ադրբեջանի դեսպանատան մի շարք պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել են:

Ավելի վաղ Թեհրանի ոստիկանական վարչության ղեկավարը հայտնել էր, որ հարցաքննության ժամանակ ձերբակալված հարձակվողը «իր դրդապատճառները բացատրել է անձնական և ընտանեկան խնդիրներով»:

Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել էր, որ փորձել է ազատել իր կնոջը, որը, նրա կարծիքով, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում