Կենտրոնական բանկն իրականացրել է «Կորպորատիվ ռազմավարություն» ծրագրի արտալսարանային դասընթացը
![Կենտրոնական բանկն իրականացրել է «Կորպորատիվ ռազմավարություն» ծրագրի արտալսարանային դասընթացը](https://times.am/v3/wp-content/uploads/2024/02/Image-163-e1707150843451-1200x630.jpeg)
Նմանատիպ
Ինչպես նախորդող տարիներին, այս տարի նույնպես Կենտրոնական բանկն իրականացրեց «Կորպորատիվ ռազմավարություն» (Meet the CEO) ծրագրի արտալսարանային դասընթացը, որի շրջանակներում քննարկվեցին կառույցի կառավարման առանձնահատկությունները:
Հետևելով անցած 6 տարիների ընթացքում ունեցած փորձին` Կենտրոնական բանկը այս տարի ևս ուրախ է հայտնել, որ մեկնարկել է Երևանի պետական բժշկական համալսարանի և «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ իրականացվող «Բուժհաստատությունների կառավարում» Բիզնես վարչարարություն մագիստրոսական (Executive MBA, Healthcare Management specialization) կրթական ծրագրի 2023-2024 ուստարին։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ու Ռազմավարության և կառավարման դեպարտամենտի տնօրեն Վահագն Գրիգորյանը ուղղորդեցին Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակիցներին հիմնվելով Կենտրոնական բանկի առաքելության, տեսլականի, կառուցվածքային հատկանիշների և կառավարման մոտեցումների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում