Զալուժնին համաձայնել է ստանձնել Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնը
05/02/2024 20:43
Նմանատիպ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին համաձայնել է Մեծ Բրիտանիայում դեսպան դառնալ:
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն Ուկրաինական գլոբալ ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասևի հետ հարցազրույցում, որը հրապարակվել Է YouTube-ի ալիքում: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցանկանում եմ ասել, որ, իմ տեղեկություններով, Զալուժնին համաձայնել է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնին։
Ամենայն հավանականությամբ, նա կգնա այնտեղ, և մենք գիտենք, որ այն մարդիկ, ովքեր ուղարկվել են որպես դեսպան, եղել են քաղաքական թոշակ, ոչ ոք երբեք չի վերադարձել, դա ավանդույթ է Ուկրաինայում։
Ուստի ես կհիասթափեցնեմ նրանց, ովքեր այստեղ «Զալուժնի»-ի երկրպագուներ են»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում