ԵՄ նոր պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց

ԵՄ նոր պատժամիջոցները կվերաբերեն ՌԴ տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց

ԵՄ պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը կվերաբերի Ռուսաստանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ մշակվում են նաև տնտեսական նոր սահմանափակումներ, որոնք դժվար թե պատրաստ լինեն մինչև փետրվարի 24-ը։ Յոթնյակի երկրները նույնպես մինչև փետրվարի 24-ը աշխատում են միջոցառումների սեփական փաթեթի վրա:

Ավելի վաղ DPA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ մշակվող ԵՄ հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթում կարող են ընդգրկվել ավելի քան 200 անհատներ և ընկերություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում