Ի՞նչ ապրանքներ են Wildberries-ից պատվիրում հայերը
Նմանատիպ
Հայաստանի բնակիչները Wildberries օնլայն շուկայից պատվիրում են ապրանքների լայն տեսականի՝ կոսմետիկայից մինչև հագուստ: Ընկերության մամուլի ծառայությունը հրապարակել է տվյալներ։
Պատվերների քանակով առաջին տեղում կոսմետիկ դիմակներն են՝ 3,8 մլն հատ, իսկ վերջին տեղում գրքերն են, որոնցից պատվիրվել է ավելի քան 600 հազար։ Սննդամթերքից պատվիրվել է մակարոնեղեն, իսկ հիգիենայի համար նախատեսված պարագաներից՝ դեզոդորանտներ, մանկական տակդիրներ և այլն։ Շատ են նաև այն մարդիկ, ովքեր ցանկացել են գնել աչքերի պատչեր, հեռախոսների պատյաններ և նույնիսկ մեքենայի շարժիչի յուղեր։
Նշենք, որ 2023 թվականի վերջին Wildberries-ը զբաղեցրել է 6-րդ տեղը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում, իսկ առաջին կիսամյակում առցանց խանութը 28-րդ տեղում էր։
Շուկան բյուջե է վճարել 26,5 մլրդ դրամ (65,4 մլն դոլար): Տասնյակը գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (175 մլն դոլար): Նրան հաջորդում են ծխախոտ արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը (136,5 մլն դոլար), «Գազպրոմ Արմենիան» (119,9 մլն դոլար)։ Տասնյակը եզրափակել է JTI Արմենիան (Japan Tobacco International-ի դիստրիբյուտոր)՝ 56 մլն դոլարով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում