Հրդեհի հետևանքով պահեստազորային է մահացել

Հրդեհի հետևանքով պահեստազորային է մահացել

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Այլ տուժածներ չկան:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում