BMW-ն ներկայացրել է նոր 5 Series Touring մոդելը
Նմանատիպ
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է 5 Series Touring մոդելի նոր տարբերակը, որը շուկա դուրս կգա 2024 թվականին, նշում է autopilot.ru-ն:
Տեխնիկապես նոր արտադրանքը նման է BMW 5 Series սեդանին, որը ցուցադրվել է 2023 թվականի վերջին, սակայն տարբերվում է դրանից նոր թափքով և մի փոքր փոփոխված դիզայնով։
Նոր սերնդի 5 Series Touring-ն ունի BMW Live Cockpit Plus ինտերիեր, որը ներառում է 12,3 դյույմանոց թվային գործիքների վահանակ և 14,9 դյույմանոց մուլտիմեդիա սենսորային էկրան, որն ունի BMW OS 8.5 օպերացիոն համակարգի նոր տարբերակը։
Android և iOS սմարթֆոնները, ինչպես նաև Apple Watch-ը կարող են օգտագործվել որպես մեքենայի բանալի։ Նոր արտադրանքը հագեցած կլինի նաև Highway Assistant-ով, որը Գերմանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի որոշ մայրուղիներում թույլ կտա վարորդին ինքնուրույն չվարել մեքենան։ Նշվում է, որ կիսաավտոպիլոտը կաշխատի մինչև 130 կմ/ժ արագությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում