Բաղդադն ու Վաշինգտոնը պետք է վերադառնան բանակցություններին. Իրաքի ԱԳՆ

Բաղդադն ու Վաշինգտոնը պետք է վերադառնան բանակցություններին. Իրաքի ԱԳՆ

Բաղդադն ընդգծել է Իրաքի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությանը և բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը՝ կապված ԱՄՆ գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի ապագայի հետ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իրաքի ԱԳՆ-ի հայտարարությունը երեքշաբթի՝ փետրվարի 6-ին, Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հեռախոսազրույցից հետո։

Երկու երկրների միջև բանակցությունները սկսվել են հունվարին, սակայն 24 ժամից էլ քիչ անց ԱՄՆ երեք զինծառայող է զոհվել Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման հետևանքով: ԱՄՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ հարձակումն իրականացրել են Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումները: Այդ ժամանակից ի վեր բանակցությունները դադարեցվել են, հաղորդում է Jerusalem Post-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում