Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարն իրական է. Պշել

Ուկրաինան և Վրաստանը ռեալ շանսեր ունեն մտնելու Հյուսիսատլանտյան դաշիքնի մեջ: Այդ մասին հայատարարել է ՆԱՏՕ-ի ՌԴ-ում տեղեկատվական բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պշելը:

«Կարծում ենք, հեռանկարն իրական է: Մենք բաց դռների քաղաքականություն ենք վարում, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի էքսպանսիայի»-,ասել է Պշելը շաբաթ օրն առավտոյան Коммерсант FM ռադիոընկերությունաը տված հարցազրույցի ժամանակ:

Մեկնաբանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին, անդամակցության հարցը՝  Պշելը վստահություն հայտնեց, որ դա ցանկանում է բնակչության մեծամասնությունը:

«Կասկած չկա, որ դա ցանկալի է վրացիների մեծամասնության կողմից: Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել, սակայն կան շատ չափանիշներ, որոնց պետք է հասնել»,-նշել է նա:

Միևնույն ժամանակ Պշելը նշել է, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ գաղտնի պլան չունի, որն այս տարի պետք է իրականացնի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում