Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև եղել է 660 շփում. ԿԽՄԿ
09/02/2024 12:30
Նմանատիպ
2023 թվականին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Նշենք, որ փետրվարի 5-ին ԿԽՄԿ-ից հայտնել էին, որ այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։
«Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,– ասված է հայտարարությունում։