Միշելը ողջունում է Բաքվի հանձնառությունը՝ Երևանի հետ կրկին հանդիպել Բրյուսելում
Նմանատիպ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումները բրյուսելյան ձևաչափով: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Նախօրեին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 8-ին Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ աջակցում է Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին»:
«Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումները՝ հանուն կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի»,- սոցցանցում գրել է Միշելը։
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը բրյուսելյան ձևաչափով տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 15-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում