Փալոնը «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
Նմանատիպ
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ԱՄՆ ներկայացուցչական պալատ է ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ազատությանն աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը:
«Ալիևը խախտեց միջազգային իրավունքը՝ նախորդ տարի Արցախի վրա մահաբեր հարձակման հրաման տալով։ Նա մինչ օրս որևէ լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120 հազար հայերի տեղահանմանն իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի է: Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրենկ Փալոնը։
Նա նշել է, որ Ներկայացուցչական պալատ է ներկայացրել Հայկական պաշտպանության ակտը, որը կդադարեցնի անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետագա ողջ օգնությունն Ադրբեջանին և ապացույցներ կպահանջի, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում