Սիրիան պատրաստ է Իսրայելի դեմ նոր պատերազմների. արտգործնախարար
12/02/2024 10:30
![Սիրիան պատրաստ է Իսրայելի դեմ նոր պատերազմների. արտգործնախարար](https://times.am/v3/wp-content/uploads/2024/02/Image-201-1-scaled-e1707716705760-1200x630.jpeg)
Նմանատիպ
Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայելի դեմ և պատրաստ է ավելիին, ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։
«Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական կազմակերպության դեմ և պատրաստ է այլ պատերազմների: Սիրիան կորոշի, թե երբ և որտեղ»,- ասել է Միքդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում