Հայ շախմատիստը դարձել է Իրանի միջազգային մրցաշարի հաղթող
12/02/2024 11:00
Նմանատիպ
Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչ Ռադիկ Աբրահամյանը դարձել է B խմբի հաղթող՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: Ռադիկը 176 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում