Ջեֆ Բեզոսը Amazon-ի 2 միլիարդ դոլարի բաժնետոմսեր է վաճառել
Նմանատիպ
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության բաժնետոմսերը՝ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Forbes-ը։
Բեզոսը փետրվարի 7-ին և 8-ին վաճառել է մոտ 12 միլիոն բաժնետոմս։Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ում կարողությունն այժմ գնահատվում է 196 միլիարդ դոլար, ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ վաճառում է իր ակտիվները։ Նշվում է, որ Բեզոսն այս շաբաթ բաժանվել է իր բաժնետոմսերի մոտ 1%-ից։
Չնայած այն հանգամանքին, որ Բեզոսը մոտ երկու տարի առաջ լքել է Amazon-ի ղեկավարի պաշտոնը, նա մնացել է տնօրենների խորհրդում։ Նա նաև ընկերության խոշորագույն բաժնետերն է, որին պատկանում է Amazon-ի 9.4%-ը:
Բեզոսը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ 201.6 միլիարդ դոլար կարողությամբ և LVMH (Louis Vuitton Moet Hennessy) խմբի նախագահ Բեռնարդ Առնոյին՝ 219.2 միլիարդ դոլար ունեցվածքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում