Հայաստանը թևակոխում է նորարարության և զարգացման նոր ժամանակաշրջան
Նմանատիպ
Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար Ucom ընկերությունը հայտարարեց միջազգային Nokia և MediaKind ընկերությունների հետ նոր համագործակցության մասին։
Բարձրացնելով բաժանորդների կապի որակը, տվյալների փոխանցման արագությունն ու թողունակությունը, Ucom ընկերությունը պայմանագիր կնքեց ոլորտի առաջատար Nokia և MediaKind ընկերությունների հետ, որի շնորհիվ Ucom-ի բաժանորդներին շուտով հասանելի կլինեն 5G Ready ծառայությունները, կարդիականացվի ընկերության բազային և IP ցանցի ենթակառուցվածքը։
«Ucom-ն ազդարարում է նոր մեկնարկ։ Հեռահաղորդակցության ոլորտում նոր ապագա է լինելու։ Ucom-ը խթանելու է տեխնոլոգիական մրցակցությունը։ Ucom-ը ցանկացել է ավելի համարձակ քայլեր կատարել, ներդրումներ ունենալ տարբեր ուղղություններով, ներկայացնել 5-րդ սերնդի տեխնոլոգիան»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս համագործակցության կարևորությունը թվայնացումն է, դրա միջոցով մարդկանց կյանքի որակի բարելավումը և նոր հնարավորությունների ապահովումը»,- նշեց Nokia ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պետեր Վուկովիչը։
«Այսօր շատ կարևոր պահ է մեզ համար, քանի որ Ucom-ը նոր ռազմավարությամբ և նոր ներդրումներով շարժվում է դեպի մարզեր։ Մեզ համար կարևոր է, որ Յուքոմը շարժվում է մարզեր 5G ենթակառուցվածքներով, որի ստեղծումով, վստահ ենք, որ խթանելու ենք Հայաստանի տնտեսության աշխուժացմանը»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը։
«Հայաստանում հեռուստատեսության ոլորտում մենք կապահովենք լավագույն փորձառությունը։ Մենք այս ոլորտում գործընկերություն ենք ստեղծում Ucom-ի նման շատ դինամիկ օպերատորի և MediaKind փորձված կազմակերպության միջև»,- նշել է Վիետ Նուեն Կաոն։
Համագործակցությունը վիդեոտեխնոլոգիաների կիրառման առաջարար MediaKind ընկերության հետ Հայաստանի բնակիչներին կապահովի լավագույն փորձառությունը հեռուստատեսության ոլորտում։ MediaKind ընկերությունը ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 2000 կապի օպերատորների և հեռարձակող ընկերությունների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում