Իրանը հաջողությամբ փորձարկել է ծովից արձակված բալիստիկ հրթիռ

Իրանը հաջողությամբ փորձարկել է ծովից արձակված բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արձակել է մեծ հեռահարությամբ առաջին բալիստիկ հրթիռը՝ նավի վրա տեղակայմամբ, ասել է ԻՀՊԿ ուժերի հրամանատար Հոսեյն Սալամին։

Նա նշել է, որ հաջող փորձարկումը զգալիորեն բարձրացրել է ԻՀՊԿ-ի մարտունակությունը։

«Մեծ հեռահարության բալիստիկ հրթիռը հաջողությամբ արձակվել է ռազմանավից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի համատեղ աշխատանքի շրջանակում», – ասել է Հոսեյն Սալամին մամուլի ասուլիսում: Նրան մեջբերում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ նման զենքի առկայության դեպքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կկարողանա խոցել «ցանկացած թիրախ աշխարհի տարբեր հատվածներում»։

Թեհրանը բալիստիկ հրթիռներ է կիրառել Իրաքում և Սիրիայում թիրախների վրա հարձակվելու համար։ Մասնավորապես, հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գրոհել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը՝ ի պատասխան հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում