Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը դադարել է. ՊՆ

Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը դադարել է. ՊՆ

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում