ԱՄՆ-ն աշխատում է Գազայում առնվազն 6 շաբաթով ռազմшկան գործողությունները դադարեցնելու ծրագրի վրա. Բայդեն

ԱՄՆ-ն աշխատում է Գազայում առնվազն 6 շաբաթով ռազմшկան գործողությունները դադարեցնելու ծրագրի վրա. Բայդեն

Միացյալ Նահանգները գործընկերների հետ աշխատում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գործարքի շուրջ, որը կներառի Գազայի հատվածում մարտերի վեցշաբաթյա դադար: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների հարցով գործարքի վրա, որը կներառի առնվազն վեց շաբաթով դադար: Մենք կարող ենք օգտագործել այս ժամանակը ավելի երկարատև ինչ-որ բան մշակելու համար», – ասել է Բայդենը Սպիտակ տան կայքում հեռարձակված մամուլի ասուլիսում:

Բայդենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իսրայելը չպետք է ռազմական գործողություններ իրականացնի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ առանց այնտեղ ապրող պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու ծրագրի։ Նույն կարծիքը նա հնչեցրել է նախօրեին՝ փետրվարի 12-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ռաֆահում խոշոր ռազմական գործողությունը չպետք է իրականացվի առանց վստահելի ծրագրի՝ այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդկանց անվտանգությունն ու աջակցությունը ապահովելու համար», – ասել է նա:

Բայդենն ընդգծել է, որ պաղեստինցի ժողովուրդը, ինչպես իսրայելցիները, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր կրել է «աներևակայելի ցավ և կորուստ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում