Արթուր Ալեքսանյանը պարտության է մատնել թուրք ըմբիշին

Արթուր Ալեքսանյանը պարտության է մատնել թուրք ըմբիշին

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից, մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9։1 հաշվով պարտության է մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։

«97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տանում մեկնարկային գոտեմարտում թուրք ըմբիշի նկատմաբ», – նշված է հաղորդագրության մեջ։

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 12-ին, կավարտվի փետրվարի 18-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում