Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. Միլլեր
Նմանատիպ
Մենք մտահոգված ենք (հայ-ադրբեջանական սահմանին-Խմբ.) զինվորականների միջև մահացու ելքով բախումների մասին հաղորդագրություններով և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի», – ասել է նա:
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում