Սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում․ եղանակի տեսություն
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Փետրվարի 18-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 14–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8…+10 աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում