Վազորդ Երվանդ Մկրտչյանը սահմանել է Հայաստանի ռեկորդ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը սահմանել է Հայաստանի ռեկորդ

Վազորդ Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված Belgrade Indoor Meeting մրցաշարում։

Գյումրեցի վազորդը 1500 մետր տարածությունն անցել է 3:38.12 րոպեում` սահմանելով Հայաստանի ռեկորդ։ Մկրտչյանը զիջել է միայն հարավաֆրիկացի մրցակցին։

Հայ աթլետի գրանցած ցուցանիշը մոտ է եղել օլիմպիական նորմային, որը 3:33.50 րոպե է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ էր նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում