«Մաքուր» ապագա. գործեք հանուն մարդու և բնության

«Մաքուր» ապագա. գործեք հանուն մարդու և բնության

Թափոնները վերջին տասնամյակների ընթացքում դարձել են գլոբալ խնդիր ամբողջ մոլորակի մասշտաբով։ Այս խնդիրն օր-օրի ավելի է ընդարձակվում, իսկ մենք առօրյայում հաճախ չենք նկատում շրջակա միջավայրի վրա թողած մեր որոշ գործողությունների բացասական ազդեցությունը։

Այդ գործողությունների օրինակներից մեկը առօրյա գնումներն են, որոնք երբեմն հանգեցնում են թափոնների առաջացման՝ մեզանից «աննկատ»։ Մենք հաճախ այս մասին չենք մտածում և ուշադրություն չենք դարձնում, այնինչ բնությունն աղտոտվում է հենց մեր աչքի առջև ամեն օր։

Իհարկե, կարող է և պետք լինի նաև հակառակը. մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարևոր ներդրումը շրջակա միջավայրն ու բնությունը մաքուր պահելու գործում։

Մանրամասն՝ տեսանյութում

Ֆիլմը նկարահանվել է «Մաքուր ապագա. շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից։

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղ

Հետևեք մեզ նաև Telegram-ում