Հունգարիան արգելափակել է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Financial Times

Հունգարիան արգելափակել է ԵՄ պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, որը կարող է ազդել Ռուսաստանի և այլ երկրների տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։

Դրա փոխանցմամբ՝ Հունգարիան միակն էր ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ, որը դեմ էր նոր փաթեթին։ Եթե դա տեղի չունենար, ապա կհաստատվեր պատժամիջոցների փաթեթը, որն ուղղված էր Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների գրեթե 200 քաղաքացու ու կազմակերպության դեմ, ասվում է հոդվածում։

Սակայն այս անգամ Բուդապեշտի որոշումը կապված էր ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի դեմ ուղղված միջոցների հետ, նշում է FT-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

«Հունգարիայի ներկայացուցիչները չհամաձայնեցին չինական ընկերությունների պատճառով»,- նշել է պաշտոնյաներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում