ՀՀ-ն ռազմական կցորդներ կունենա ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում

ՀՀ-ն ռազմական կցորդներ կունենա ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում

ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչներին կփոխարինեն ռազմական կցորդները, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Ըստ որոշման` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, ք. Բրյուսել):

Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, ք. Մոնս):

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Ավստրիայի Հանրապետություն, ք. Վիեննա):

Այսպիսով` Հայաստանն ուժեղացնում է իր ներկայացվածությունը միջազգային առանցքային կազմակերպություններում։ Ավելի վաղ Հայաստանը ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ ուներ, իսկ ԵԱՀԿ-ում՝ ՊՆ ներկայացուցիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում