Իսրայելի արտգործնախարարը դատապարտում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ

Իսրայելի արտգործնախարարը դատապարտում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հինգշաբթի օրը «X» սոցիալական ցանցում (նախկին Twitter) իր վրդովմունքն է հայտնել և «ամոթ» է անվանել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը հերքում է, որ նացիստական ​​ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է և այն անվանում է «քաղաքական շարժում»: Ավելի վաղ Գրիֆիթսը Sky News-ի եթերում ասել էր, որ ՄԱԿ-ը ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում և խմբավորումն անվանել է «քաղաքական շարժում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում