Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
![Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում](https://times.am/v3/wp-content/uploads/2024/02/Image-14-e1708003235360-1200x630.jpeg)
Նմանատիպ
Հարավային Կովկասում իրավիճակը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները քննարկել են Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարները կրկին ընդգծել են խաղաղություն հաստատելու կարևորությունը տարածաշրջանում ամուր և կայուն զարգացման համար։ Այս կապակցությամբ կարևորվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին: Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցքի» իրագործման կարևորությունը։
Նախարարները նշել են, որ ընթացիկ տարվա մարտին կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում