ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գնում է արձակուրդ, չհատկացնելով Ուկրաինային նոր օգնություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գնում է արձակուրդ, չհատկացնելով Ուկրաինային նոր օգնություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մինչև փետրվարի 28-ն ընդմիջման է գնում՝ այդպես էլ չքվեարկելով Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնող օրինագծի օգտին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Ինչպես նշել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, այժմ կոնգրեսականների առջև այլ առաջնահերթություններ են դրված, այն է՝ ԱՄՆ բյուջեի շուրջ ընթացող աշխատանքները:

ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի ընդունել է Ազգային անվտանգության նպատակներով 95 մլրդ դոլարի ծավալով լրացուցիչ ֆինանսավորման մասին օրինագիծը, որը ներառում է 60 մլրդ դոլար՝ Ուկրաինայի վերականգնման համար: Փաստաթղթի հեղինակները օրինագծից բացառել են սահմանի պահպանության և միգրացիոն բարեփոխումների համար միջոցներ հատկացնելու մասին կետերը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը նշել է, որ պալատին չի հաջողվի ստիպել, որպեսզի նա ընդունի Կիևին օգնություն տրամադրելու նախագիծը։

ԱՄՆ Կոնգրեսի և վարչակազմի փորձերը ՝ պայմանավորվել Ուկրաինային և Իսրայելին օգնության նոր փաթեթ հատկացնելու և սահմանային հարցը լուծելու վերաբերյալ, դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Ավելի վաղ Սենատում հանրապետականներն արգելափակել էին փոխզիջումային բյուջետային օրինագիծը, որը նախատեսում էր 118,3 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային և Իսրայելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում